13 հուլիսի 2013 - 11:54 AMT
Ղրղզստանում աշխատանքն է սկսել ՇՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովը

Ղրղզստանի Չոլպոն Ատա քաղաքում բացվել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի գագաթաժողովը: ԱԳՆ ղեկավարները փաստաթղթեր են պատրաստում երկու ամսից Բիշքեկում կայանալիք ՇՀԿ պետությունների ղեկավարների գագաթաժողովի համար:

«Այսօրվա ՇՀԿ ԱԳՆԽ նիստը Բիշքեկի գագաթաժողովի նախապատրաստման կարևորագույն փուլերից է: ԱԳՆԽ քննարկմանն են ներկայացվել ամփոփիչ փաստաթղթերի փաթեթն ու Բիշքեկի հռչակագրի բովանդակային մասը: Գտնում եմ, որ փաստաթուղթը շատ բովանդակալից է»,-ասել է Ղրղզստանի ԱԳՆ ղեկավար Էրլան Աբդիլլաևը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: