13 հուլիսի 2013 - 11:53 AMT
Վիեննայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները

Հուլիսի 12-ին երեկոյան Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի առանձնազրույցը, նաև համատեղ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ։