13 հուլիսի 2013 - 13:06 AMT
Քենան Էվրեն. Հայերի հետ 1915թ. կատարվածը «արդար ու իրավական գործողություն էր»

1915թ. Հայերի ցեղասպանությունը «արդար ու իրավական գործողություն էր»: Այդ մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Քենան Էվրենի ստորագրած զեկույցում, որը իշխանության եկավ 1980 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում և դարձավ Թուրքիայի յոթերորդ նախագահը, գրում է Radikal-ը:

«Թուրքիայի ներքին սպառնալիքը» զեկույցում, որը նվիրված է 1980թ. սեպտեմբերի 12-ի հեղաշրջմանը և ներկայացվել է ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից դատավարության համար, հայերին մեղադրանք է ներկայացվել 1914-1915թթ. դավաճանության մեջ, ինչպես նաև ասվում է, որ հայերի հետ 1915թ. կատարվածը «արդար ու իրավական գործողություն էր»: Զեկույցում հայերի կորուստները գնահատվում են 50-100 հազարի սահմանում, իսկ թուրքերինը՝ շատ ավելին: