13 հուլիսի 2013 - 13:50 AMT
Վերջին շաբաթում Թուրքիայից Սիրիա է մուտք գործել մոտ 1500 օտարերկրացի վարձկան

Վերջին շաբաթում Թուրքիայից Սիրիա է տեղափոխվել մոտ 1500 օտարերկրացի վարձկան: Այդ մասին հայտնել է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի ներկայացուցիչը իտալական АКi գործակալությանը տված հարցազրույցում: Սահմանի հատմանը ակտիվորեն աջակցել են թուրքական իշխանությունները, հայտնում է SANA գործակալությունը:

Ինչպես հայտնել են ССА ներկայացուցիչները, Սիրիայում պատերազմող օտարերկրացի վարձկանների ընդհանուր թիվը կազմում է մոտ 17 հազար մարդ: Արաբ վարձկանների շրջանում գերակշռում են Սաուդյան Արաբիայի բնակիչները, իսկ ոչ արաբների թվում՝ չեչենները: