13 հուլիսի 2013 - 13:44 AMT
Հուլիսի 7-13-ը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ

Պաշպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 200 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: