13 հուլիսի 2013 - 14:02 AMT
Այս տարի Երևանում 196 թեքահարթակ կկառուցվի

Հուլիսի 1-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մամուլով տարածված՝ Երևանում կառուցվելիք 100 թեքահարթակի, դրանց նախահաշվի ու ֆինանսական հիմնավորումների, հասցեների և չափերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով:

Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ 2013 թվականի բյուջեով հատկացված 20 մլն դրամով նախատեսում են կառուցել 196 թեքահարթակներ`Բաղրամյան, Կորյուն, Աբովյան, Մոսկովյան, Տերյան և Գ. Լուսավորիչ փողոցներում:

Այժմ կատարվում են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի լրամշակում, ինչը կապված է դրանց տեղի ու դիրքի հետ: Իսկ Գ.Լուսավորիչ փողոցի 7 թեքահարթակների կառուցման աշխատաքներն ավարտվել են: