13 հուլիսի 2013 - 14:15 AMT
Վրաստանի բնակիչների մեծամասնությանը չեն գոհացնում Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները

Վրաստանի բնակիչների մեծ մասին չեն գոհացնում Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերությունները:

Վրաստանում ԱՄՆ Ազգային ժողովրդավարական հետազոտությունների ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն, հարցման մասնակիցների միայն 25 տոկոսն է գոհ առկա մակարդակից, այն դեպքում երբ 63 տոկոսին նման վիճակը չի գոհացնում:

10 տոկոսը չի կարողացել պատասխանել հարցին, իսկ 1 տոկոսը հրաժարվել է պատասխանել:

Վրացիներին հուզող ամենամեծ խնդիրը զբաղվածության հարցն է: