13 հուլիսի 2013 - 14:41 AMT
Առաջին անգամ ՀՀ-ում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն առաջարկում է VIP-հաճախորդներին «Eqvilibria» ակումբի քարտեր

Առաջին անգամ Հայաստանում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ն VIP-հաճախորդներին առաջարկում է «Eqvilibria» ակումբի քարտեր: VIP հաճախորդների համար գործող «Priority» փաթեթը համալրվեց ևս մեկ յուրահատուկ ծառայությամբ: Առաջին անգամ Հայաստանում բանկի «Priority» փաթեթից օգտվող VIP-հաճախորդներին կտրամադրվեն «Eqvilibria» քարտեր, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Eqvilibria Club-ը խոշորագույն միջազգային համակարգ է, որը սպասարկում է բանկային պրեմիում կարգի քարտապաններին: Առաջատար տեխնոլոգիաների շնորհիվ համակարգը ներառում է հատուկ պայմաններով բրենդային ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման հնարավորություն, առաջնակարգ ինտերնետ-ծառայությունների հասանելիություն` գնումներ կատարելիս ավիամղոնների կուտակման հնարավորությամբ, ինչպես նաև իրավունք է տալիս հաճախել էքսկլյուզիվ միջոցառումներ և այլն: Eqvilibria Club-ի քարտերը գործում են աշխարհի շուրջ 12 երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ակումբի անդամների շարքում են հայտնի քաղաքագետներ, խոշորագույն ընկերությունների սեփականատերեր ու տնօրեններ, արվեստի գործիչներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, սպորտսմեններ:

Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ «Priority» փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները` VISA Gold կամ MasterCard Gold միջազգային պլաստիկ քարտերի, Countdown և IAPA միջազգային զեղչային ծրագրերի քարտերի տրամադրում, արտահերթ սպասարկում բանկի բոլոր մասնաճյուղերում, արտարժույթի փոխանակում հատուկ փոխարժեքով, «Ինտերնետ-բանկինգ» և «Տելեքարտ» ծառայությունների ակտիվացում, ինչպես նաև հատուկ ավանդային պայմանների տրամադրում: