13 հուլիսի 2013 - 15:15 AMT
Այս տարի առաջին անգամ հայկական ծիրանն արտահանվել է Զիմբաբվե

Այսօրվա դրությամբ Հայաստանից Ռուսաստան է արտահանվել 26 800 տոննա ծիրան, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Ընդ րում 3 800 տոննա ատրահանվել է Վրաստան, իսկ 76 տոննա Նիդերլանդներ, Նորվեգիա և Բելառուս: «Այս տարի առաջին անգամ հայկական ծիրանը արտահանվել է Զիմբաբվե, իհարկե փոքր քանակությամբ»,-ասել է նա:

Արտահանվող ծիրանի մթերման գինը տատանվում է 200-700 դրամի սահմաններում 1 կգ դիմաց:

Ռոբերտ Մակարյանը նաև հայտնել է, որ պտուղ-բանջարեղենի մթերման ծավալը այսօրվա դրությամբ կազմում է 42 505 տոննա, այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշը 31 280 տոննա էր:

Նա հավելել է նաև, որ ծիրան են մթերում 21 ընկերություններ, որոնք հուլիսի կեսի դրությամբ արդեն մթերել են 10 108 տոննա ծիրան նախորդ տարվա նույն շրջանի 4 480 տոննայի դիմաց: «Մթերման գործընթացը դեռ չի ավարտվել, և ցուցանիշները դեռ կաճեն»,-ասել է Մակարյանը: