13 հուլիսի 2013 - 15:58 AMT
Կայացել է կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման նիստ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի նիստ:

Նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Օրակարգում ընդգրկված են եղել նախադպրոցական կրթական ծրագրով, տարրական հանրակրթական ծրագրով և նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով մի շարք կազմակերպությունների և պետական ուսումնական հաստատությունների լիցենզիա տրամադրելու մասին հարցեր:

Համաձայն օրակարգի` հանձնաժողովը քննարկել է ԿԳՆ լիցանզավորման գործակալության իրականացրած փորձաքննության եզրակացությունները: Նիստի ավարտին հանձնաժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում են կայացրել բավարարել ներկայացված հայտերը: