13 հուլիսի 2013 - 16:30 AMT
Արաս Օզբիլիս. «Մոնակոն» ցանկանում է ինձ տեսնել իր կազմում

Կրասնոդարի «Կուբանի» կիասպաշտպան Արաս Օզբիլիսը հայտնել է, որ իր ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»: Նա նաև ընդգծել է, որ Դմիտրի Սելյուկը չի ներկայացնում իր շահերը, չնայած այն բանի, որ նա էր ավելի վաղ տարածել այդ ինֆորմացիան:

«Մոնակոն» ցանկանում է ինձ ձեռք բերել: Ինձնով հետաքրքրված են նաև մոսկովյան, ուկրաինայան և թուրքական ակումբներ: Բայց այս պահին ես «Կուբանի» խաղացող եմ, իսկ ինչ կլինի վաղը` չգիտեմ: Մնացածը պետք է հարցնել «Կուբանի» ղեկավարներին»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Սպորտ-Էքսպրեսը»: