13 հուլիսի 2013 - 17:23 AMT
Սարդարապատում կայացել է հարկադիր կատարողների երդման արարողությունը

Այսօր Սարդարապատի hուշահամալիրում անցկացվել է առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառման մեկնարկից առաջ՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ ծառայության աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` Պողոսյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում նրանք հունի մեջ կմտնեն և արժանիորեն կծառայեն մեր պետությանn ու ժողովրդին:

Երդման արարողությանը հաջորդած ծառայողական վկայականների հանդիսավոր հանձնումից հետո ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել Սարդարապատի թանգարանում: