27 փետրվարի 2006 - 17:42 AMT
2003 թվականին Բաքվից ապաստան խնդրած հայերը լքել են Ադրբեջանի տարածքը
Մի քանի տարի առաջ Ադրբեջան ժամանած եւ Ազգային անվտանգության նախարարությունում պահվող Արթուր Ապրեսյանը եւ Ռոման Տերյանն արդեն լքել են այդ երկիրը: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԱՆ հասարակության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը: Նրա խոսքերով, ԱԱՆ-ն արդեն վաղուց է փոխանցել երկու հայերին ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն կոմիսարիատ: «Դրանից հետո որեւէ տեղեկություն նրանց մասին չունեմ: Սակայն կարող եմ հստակ ասել, որ Ա.Ապրեսյանը եւ Ռ.Տերյանը լքել են Ադրբեջանը»: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե որ երկիր են մեկնել այդ անձիք, ապա Ա.Բաբաեւը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն կոմիսարիատ: Հիշեցնենք, որ Ա.Ապրեսյանը եւ Ռ.Տերյանը 2003 թվականին ապաստան էին խնդրել Ադրբեջանից մինչ այժմ չպարզված հանգամանքներում: