27 փետրվարի 2006 - 18:05 AMT
Արամ Առաջինը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կոչ է արել
Հայ Առաքելական եկեղեցին Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի իններորդ խորհրդաժողովում օրակարգ է մտցրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին հարցը: Ինչպես նշվում է Մեծի Տանն Կիլիկիո մայր աթոռի մամլո հաղորդագրության մեջ, կաթողիկոս Արամ Առաջինը իր ելույթում նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը: Հայ պատգամավորները հանդես են եկել ՄԱԿ-ի բարեփոխման եւ նոր մարտահրավերների առջեւ քրիստոնյա եկեղեցիների միասնության հարցերի շուրջ: