16 հուլիսի 2013 - 11:02 AMT
Ժան-Կլոդ Կիլլի. Սոչին դեռ ամբողջովին պատրաստ չէ Օլիմպիադա-2014-ին

2014 թվականի Օլիմպիական խաղերից առաջ ընթացող նախապատրաստական աշխատանքները ստուգելու նպատակով Սոչիում է գտնվում Միջազգային Օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը:

«Մենք դեռ կես տարի ժամանակ ունենք, և Սոչին դեռ ամբողջովին պատրաստ չէ Օլիմպիադային: Սակայն, եթե այն համամետենք այլ քաղաքների հետ, որտեղ կայացել են խաղեր, կարելի է նշել նախապատրաստական բարձր մակարդակը»,- ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»:

Իսկ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նշել է, որ ամեն ինչ ընթանում է նախնական պլանով: