16 հուլիսի 2013 - 11:09 AMT
Մրցութային շեմը չհաղթահարած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին

Հայաստանի պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին:

Ինչպես տեղեկացնում է կրթության և գիտության նախարարությունը, ընդունելության քննություններից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Նրանք կարող են մասնակցել մրցույթին` լրացնելով նոր դիմում-հայտ:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները կհաստատի հուլիսի 25-ին: