16 հուլիսի 2013 - 11:26 AMT
Սոչիի Օլիմպիադայի բացմանը կհետևեն մոտ երկու միլիարդ մարզասերներ

Միջազգային Օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլին հայտարարել է, որ Սոչիի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը կհետևեն մոտավորապես երկու միլիարդ մարզասերներ:

«Մենք պետք է բացման արարողություն կազմակերպենք բարձր մակարդակով, այն պետք է լինի գեղեցիկ և դիտարժան»,- ասել է Կիլլին:

Նա նաև ավելացրել է, որ Սոչիի թեստային մրցաշարերն անցել են բարձր մակարդակով: