16 հուլիսի 2013 - 11:24 AMT
Forbes. Մադրիդի «Ռեալը» աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբն է

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենաթանկ սպորտային ակումբների հերթական վարկանշային աղյուսակը:

Առաջին տեղը զբաղեցրել է «Ռեալ» ֆուտբոլային ակումբը, որը շրջանցել է նախորդ առաջատար «Մանչեսթեր Յունայթեդից»:

Մասնագետները մադրիդյան թիմը գնահատել են 3.3 մլրդ դոլլար, այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդն» արժե 3,165 մլրդ դոլլար: Երրորդ տեղում է ևս մեկ ֆուտբոլային ակումբ` «Բարսելոնան», որի արժեքը կազմում է 2,6 մլրդ դոլլար: