16 հուլիսի 2013 - 11:49 AMT
Երեկ Հայաստանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 15-16-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու` 11 դեպքից բացահայտվել է 10-ը, յուրացման կամ վատնման՝ 9, գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2, խուլիգանության, շորթման և խարդախության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 9 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: