16 հուլիսի 2013 - 11:57 AMT
Ունիվերսիադա. Հաղթելով ադրբեջանցի սամբիստին` Հակոբ Առաքելյանը մտել է կիսաեզրափակիչ

Սամբիստ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) Ունիվերսիադայի քառորդ եզրափակչում 4:1 հաշվով առավելության է հասել ադրբեջանցի Էլշան Ջաֆարլիի նկատմամբ:

Կիսաեզրափակչում հայ սամբիստի մրցակիցը կլինի Ալեքսանդր Կուչումովը (Ռուսաստան):

Առաքելյանն առաջին գոտեմարտի ժամանակ հաղթել էր Ռոստոմի Խախալեիշվիլուն (Վրաստան):

Այսօր ելույթ կունենա նաև Մհեր Կարապետյանը (82 կգ), որի մրցակիցը կլինի վրացի Նիկո Կուցիան: