Հայ սամբիստ Հակոբ Առաքելյանը (+ 100 կգ) Կազանի Ունիվերսիադայում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակչում Հակոբյանը 4:12 հաշվով զիջել է Ալեքսանդր Կուչումովին (Ռուսաստան):
3-րդ տեղի համար պայքարում Առաքելյանը կհանդիպի Հոպյու Ժեոնի (Հարավային Կորեա) հետ:
Մինչ այդ Առաքելյանը հաղթանակներ է տոնել Ռոստոմի Խախալեիշվիլիի (Վրաստան) և Էլշան Ջաֆարլիի (Ադրբեջան) նկատմամբ:
Իսկ եզրափակչում կմրցեն Կուչումովն ու Ռազմիկ Տոնոյանը (Ուկրաինա):