Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն (74 կգ) Ունիվերսիադայում մեկնարկեց հաղթանակով: Հունահռոմեական ըմբիշն առաջին գոտեմարտում առավելության հասավ Աթաբել Ազիզբեկովի (Ղրղզստան) նկատմամբ:
1/8 եզրափակչում Ջուլֆալակյանը կհանդիպի Օլիմպիական չեմպիոն Ռոման Վլասովին (Ռուսաստան), որին Լոնդոնում 2012 թվականին զիջել էր եզրափակիչ գոտեմարտում:
Այսօր գորգ դուրս կգա նաև Արթուր Ալեքսանյանը (96 կգ), որի մրցակիցը կլինի թուրք Սուլեյման Դեմիրին: