16 հուլիսի 2013 - 14:36 AMT
Հայաստանում փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն

Հայաստանում գործում է շուրջ 900 ջերմոց, որոնց ընդհանուր տարածքը 130 հա է, իսկ Հայաստանում ամենամեծ ջերմոցի մակերեսը կազմում է շուրջ 5հա: Այս տվայլներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ամերիա» խորհրդատվական ընկերության ավագ փորձագետ Արտաշես Շաբոյանը:

Նրա խոսքով՝ ջերմոցային տնտեսությունների արտադրանքի 60%-ը կազմում է բանջարեղենը, իսկ 40%-ը` ծաղիկները և դեկորատիվ բույսերը:

Ինչպես հայտնեց փորձագետը, Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման հեռանկարը գնահատվում է միջին, սակայն հիմնականում խոշոր տնտեսությունների հաշվին. փոքր և միջին ջերմոցների հեռանկարները խոստումնալից չեն: