16 հուլիսի 2013 - 14:05 AMT
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Ունիվերսիադայի 1/4 եզրափակիչ

Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) կազանյան Ունիվերսիադայում իր առաջին գոտեմարտն անցկացրել է թուրք Սուլեյման Դեմիրիի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբիշների 1/8 եզրափակչում 4:0 հաշվով ավելի ուժեղ է եղել Ալեքսանյանը:

Նրա հաջորդ մրցակիցն է լինելու Վիլիուս Լաուինարիտիսը (Լիտվա):

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն իր առաջին մենամարտում հաղթել է Աթաբեկ Ազիզբեկովին (Ղրղզստան) և կմրցի Ռոման Վլասովի (Ռուսաստան) հետ: