16 հուլիսի 2013 - 15:44 AMT
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսի օփենում կիսել է 1-2-րդ տեղերը

Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը Լոս Անջելեսում անցկացված օփենում 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և 52 մասնակիցների մեջ բաժանել 1-2-րդ տեղերը միջազգային վարպետ Նիկոլո Ռոնչետիի (Իտալիա) հետ:

Իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Ռուբեն Աղայանը (Բելգիա) Անտվերպեն քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և 174 մասնակիցների մեջ գրավել 2-րդ տեղը:

8 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Ստեֆան Բոկեման (Բելգիա), հաղորդում է armchess.am-ը: