16 հուլիսի 2013 - 15:49 AMT
«ԱրմենՏել»-ն ավելի քան երեք անգամ իջեցնում է դեպի Ռուսաստան զանգերի արժեքը

16 հուլիսի, Երևան 2013թ. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Հայերի աշխարհ» ծառայության շրջանակում Beeline ֆիքսված ցանցից դեպի Ռուսաստանի Դաշնություն ելքային զանգի սակագնի իջեցման մասին: Հայաստանի Beeline ֆիքսված ցանցի բաժանորդները կարող են զանգահարել դեպի Ռուսաստանի Դաշնության ֆիքսված ցանցեր րոպեն 16 դրամ սակագնով, նախկին 50 դրամի փոխարեն:

«ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է սակագների վերանայման և պարզեցման գործընթացը ընկերության բիզնեսի բոլոր ուղղություններով: Մենք ձգտում ենք, որ մեր սակագները լինեն պարզ, հասկանալի և մատչելի մեր հաճախորդների լայն շրջանակների համար: Մեր սակագնային քաղաքականության նոր սոցիալական մոտեցումը հնարավորություն է տալիս առաջարկել մեր բաժանորդներին շփման համար մատչելի գներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ «Հայերի աշխարհ» ծառայությունը հնարավորություն է տալիս լավագույն գնով իրականացնել միջազգային զանգեր: Ծառայությունից կարելի է օգտվել հավաքելով *88* 00 [երկրի կոդը] [բնակավայրի կոդը] այնուհետև հեռախոսահամարը: Ծառայությունը հասանելի է ֆիզիկական անձանց համար: