Կազանում ընթացող Ունիվերսիադայի մրցութային վերջին օրը հայ հունահռոմեական ոչի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է պայքարել ոսկե մեդալի համար:
Եվրոպայի չեմպիոնն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը կիսաեզրափակչում հանդիպել է Մեհդի Ալիյարիֆելիզաբադին (Իրան) և հաղթել նրան:
Եզրափակչում նա հանդիպելու է Նիկիտա Մելնիկովին (Ռուսաստան):
Մինչ այդ Ալեքսանյանը 4:0 հաշվով հաղթանակներ է տոնել թուրք Սուլեյման Դեմիրիի և Վիլիուս Լաուինարիտիսի (Լիտվա) նկատմամբ: