16 հուլիսի 2013 - 19:18 AMT
Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձել է Ունիվերսիադայի փոխչեմպիոն

Կազանի Ունիվերսիադայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 96 կգ քաշայինների եզրափակչում հանդիպեցին Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն ու Նիկիտա Մելնիկովը (Ռուսաստան):

Եզրափակչում 5:0 հաշվով հաղթեց ռուս ըմբիշը:

Ունիվերսիադայում հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և իր ճանապարհին հաղթահարել է Սուլեյման Դեմիրիի (Թուրքիա), Վիլիուս Լաուինարիտիսի (Լիտվա) և Մեհդի Ալիյարիֆելիզաբադիի (Իրան) արգելքները:

Այսօր Ուսանողական խաղերում բրոնզե մեդալներ են նվաճել Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) և սամբիստներ Հակոբ Առաքելյանն (+100 կգ) ու Մհեր Կարապետյանը (82 կգ):