17 հուլիսի 2013 - 12:46 AMT
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը պատրաստ է համագործակցել Արցախի հետ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկվել է Նոր Հարավային Ուելսի և Արցախի միջև կապերի զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Սահակյանը երախտագիտություն է հայտնել Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախին սատարելու և պետության անկախությունը փաստացի ճանաչելու համար` հավելելով, որ այն կարևոր քաղաքական ու բարոյական քայլ էր Արցախի միջազգային ճանաչման և երկկողմ հարաբերությունների հաստատման տեսանկյուններից: