17 հուլիսի 2013 - 12:44 AMT
Պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը

2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վարաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր: