17 հուլիսի 2013 - 16:50 AMT
Անթիլիասում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ վերականգնման աշխատանքներ են սկսվել

Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո Կաթողիկոսությունում վերսկսել են 1915-ի զոհերի հիշատակին կառուցված մատուռի վերանորոգման աշխատանքները: Ինչպես հայտնում է Անթիլիասի մամուլի կենտրոնը, վերականգնման աշխատանքներ են ընթանում նաև Բիքֆայեի մայր տաճարում, որտեղ 1965-ից տեղադրված է Ցեղասպանության 50-ամյակին նվիրված հուշատախտակ:

Աշխատանքների ընթացքին հետևում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ու Անթիլիասի Հոգևոր խորհուրդը, ինչպես նաև ճարտարապետներ, ովքեր հետևում են նաև Անթիլիասի մայր տաճարում ընթացող վերականգնման աշխատանքներին, հայտնում է Կաթողիկոսության մամուլի ծառայությունը: