17 հուլիսի 2013 - 16:54 AMT
2015 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է Քաթարում

Քաթարն իրավունք է ստացել անցկացնելու 2015 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հաղորդում է rsport.ru-ն:

Հուլիսի 17-ին Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի գործկոմի անդամների քվեարկության արդյունքներով, որն անցկացվել է Չեդժու քաղաքում (Հարավային Կորեա), Քաթարը շրջանցել է Բանգկոկին (Թաիլանդ):

«ԱԻԲԱ-ն շատ ուշադիր է ուսումնասիրում նոր հորիզոնները, և մենք բոլորս անհամբերությամբ ենք սպասում, երբ ենք 2015 թվականին մեկնելու Դոհա»,- ասել է ԱԻԲԱ-ի նախագահ Չինգ-Կոու Վուն:

2013 թվականի ԱԱ կայանալու է Ալմա-Աթայում (Ղազախստան):