1 մարտի 2006 - 13:16 AMT
Բաքվում կարում են հայկական դրոշներ` հատուկ հրապարակայնորեն այրելու նպատակով
«Ադրբեջանում շարունակում են դրոշներ այրել: Սակայն չգիտես ինչու այրեցին Շվեյցարիայի դրոշը: Ամբողջ խնդիրը նրանում է, որ հանրահավաքների կազմակերպիչները աչքի չեն ընկնում գրագիտությամբ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, հրկիզելու գաղափարը հետեւյալն էր` այրել Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը թույլ տված Դանիայի, եւ Հայաստանի, որպես քրիստոնյա երկրի դրոշները: «Ադրբեջանը ցանկանում էր Հայաստանն ընդգրկել հակաիսլամական երկրների թվում: Սակայն քանի որ Դանիայի եւ Շվեյցարիայի դրոշները նման են, ապա սխալ տեղի ունեցավ, որն էլ առաջացրեց բոլորի տարակուսանքը: Առավել եւս, որ անցյալ շաբաթ պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Շվեյցարիայի արտգործնախարարը»,-ասել է նա: Ըստ ճշտված տվյալների, ներկայումս Բաքվում գործում է հայկական դրոշներ կարող արտադրամաս: Դրոշները հատուկ կարվում են այնուհետեւ հրկիզելու համար: «Այդ կապակցությամբ ես կցանկանայի հիշեցնել, որ Հայաստանում կան որպես ռազմական ավար վերցված ադրբեջանական դրշոներ, որոնք գցվել են մարտի դաշտում: Դրանց քանակը կբավարարի մեզ մի ամբող տարի ամեն օր այրելու համար: Սակայն, բարեբախտաբար, Հայաստանում ոչ ոք հրամոլությամբ չի տառապում»,-ընդգծել է քաղաքագետը: