17 հուլիսի 2013 - 17:51 AMT
ՎԶԵԲ նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չաքրաբարտիվն առաջին անգամ կայցելի Հայաստան: ՎԶԵԲ նախագահի առաջին պաշտոնական այցը նախատեսված է հուլիսի 18-ին՝ Հարավային Կովկաս կատարելիք այցի շրջանակում: Այցը համընկնում է Հյաաստանում ՎԶԵԲ գործունեության 20-ամյակին, որը բանկը նշում է այս տարի:

Ինչպես հայտնում է ՎԶԵԲ մամուլի ծառայությունը, Սումա Չաքրաբարտիվը Հայաստանում կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին, Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, ինչպես նաև տեղական գործընկեր բանեկրի ներկայացուցիչներին: