1 մարտի 2006 - 13:24 AMT
Ադրբեջանը «տուժած կողմ է», պնդում է Իլհամ Ալիեւը
«Ադրբեջանը շահագրգիռ է ղարաբաղյան հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հարցում, սակայն պետք է պատրաստ լինի ցանկացած տարբերակի»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա ընդգծել է, որ հենց դրանով է բացատրվում ռազմական ծախսերի կտրուկ աճը: «Մենք երբեք թույլ չենք տա, որ մեր տարածքներն անջատվեն, եւ այդ դիրքորոշումը անփոփոխ է»,-հայտարարել է նա: Ըստ Ալիեւի, «հայկական կողմի ապակառուցողական լինելը ստիպում է Ադրբեջանին «վերանայել իր դիրքորոշումը»: ԱՀ նախագահը նշել է, որ «12 տարի բանակցություններ վարելը Ադրբեջանի ամենամեծ զիջումն է»: «Վերջին իրադարձությունները կրկին վկայում են, որ հայկական կողմը ժամանակ է ձգում, եւ այն, որ բանակցային գործընթացը փակուղի է մտել, հայկական կողմի մեղքն է: Այս պայմաններում Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը»,-ընդգծել է նա: «Մենք տուժող կողմն ենք եւ դա մեզ իրավունք է տալիս լուծել այդ հարցը ցանկացած ճանապարհով»,-նշել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է Day.az-ը: