18 հուլիսի 2013 - 18:32 AMT
Ա. Հակոբյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ավագ Հակոբյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Սարգսյանի մեկ այլ որոշմամբ էլ Նունե Մովսիսյանը նշանակվել է Արագածոտնի մարզպետի տեղակալ, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: