19 հուլիսի 2013 - 10:37 AMT
Թաեկվանդիստ Արման Երեմյանը ԱԱ-ում ելույթ կունենա հուլիսի 21-ին

Մեքսիկական Պուեբլոյում մեկնարկել թաեկվանդոյի աշխարհի առաջնությունը: ԱԱ-ում Հայաստանը ներկայացնում է Օլիմպիական խաղերի մասնակից Արման Երեմյանը (80 կգ):

Երեմյանը տատամի կելնի հուլիսի 21-ին: Նա 1/16 եզրափակչում կհանդիպի Ստոյան Ռաբիյաչ (Սերբիա)- Էրիկ Օնեն (Ուգանդա) զույգի հաղթողի հետ:

Առաջնությունում մարզիկները պայքարելու են ոչ միայն մեդալների, այլև Օլիմպիական ուղեգրերի համար: