19 հուլիսի 2013 - 22:05 AMT
Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կբացվի

Հուլիսի 17-ին Ուրուգվայում մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարանի շինարարությունը։ Նախաձեռնությունը Ուրուգվայի կրթության ու մշակույթի նախարարությունն է, որին կաջակցի հայկական համայնքը։ Թանգարանի բացումը նախատեսված է 2015 թվականի ապրիլի 24-ին։

Սա Հայոց ցեղասպանության առաջին թանգարանն է, որը հիմնվելու է Հայաստանից դուրս։ Ինչպես ասել է կրթության և մշակույթի փոխնախարար Օսկար Գոմեսը, թանգարանը՝ մեծ ներդրում է անհանդուրժողականության, ժխտողականության և ատելության դեմ պայքարելու գործում։

«Թանգարանում կներկայացվի ոչ միայն Հայոց, այլև այլ ցեղասպանություններ, մասնավորապես՝ Հոլոքոստն ու ստրկատիրության ժամանակ աֆրիկացիների ցեղասպանությունը»,- ասել է Գոմեսը։