19 հուլիսի 2013 - 11:51 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ընդդեմ ուղեվարձի թանկացման. Ակցիայի մասնակիցները բողոքելու են եկել 50 դրամանացոներով

Քաղաքապետարանի մոտ մեկնարկել է տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված «Նախազգուշացման ակցիան»: Ակցիայի մասնակիվերը նախ 50 դրամանոցներ նետեցին քաղաքապետարանի մուտքի մոտ, ապա որոշեցին փակել մուտքը, սակայն ոստիկանները նրանց հեռացրեցին: Ցուցարարների և լրագրողների հետ խոսելու դուրս եկավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, սակայն նրա վրա ևս մանրադրամ նետեցին, Գևորգյանը վիրավորվեց ակցիայի մասնակիցների վերաբերմունքից և ներս գնաց:

Բողոքի ակցիան շարունակվում է:

Հիշեցնենք, որ վաղվանից Երևանում երթուղային տաքսիների ուղեվարձը կկազմի 150 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն:

«Մենք չենք գնում բողոքելու, խնդրելու կամ նույնիսկ պահանջելու, մենք գնում ենք նախազգուշացնելու, որ չենք ենթարկվելու կայացված անհիմն որոշմանը` լայնամաշտաբ կազմակերպման, ինքնակազմակերպման արդյունքում հասնելով նրան, որ բնակչության մեծ մասը վճարի նախկին սակագներով»,- գրել են այսօրվա ակցիայի կազմակերպիչները:

ՖՈՏՈՇԱՐՔ