1 մարտի 2006 - 20:11 AMT
Իրանում ցրվել է ադրբեջանցիների ցույցը
Փետրվարի 28-ին ադրբեջանցիները, որոնք բնակվում են Իրանի Հարավային Ադրբեջան նահանգում բողոքի ցույց են անցկացրել Թավրիզում` Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի նստավայրի մոտ: Ցույցը կապված էր այսպես կոչված «Խոջալուի իրադարձությունների տարելիցի» հետ: Ցուցարարները հանդես են եկել պաստառներով` «Ադրբեջան կամ մահ» եւ «Մահ Հայաստանին»: Ցույցը ցրվել է ոստիկանության ներկայացուցիչների օգնությամբ արցունքաբեր գազի միջոցով, ձերբակալվել են հանրահավաքի մի քնաի կազմակերպիչներ, հաղորդում է Իրանի տեղեկատվական «Աֆտաբ» կայքը: