19 հուլիսի 2013 - 20:34 AMT
Հայաստանն ու Արցախը զարգացնում են համագործակցությանը սոցիալական ապահովության ոլորտում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 19-ին ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել իրականացվող բարեփոխումներին եւ փորձի փոխանակմանը:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: