19 հուլիսի 2013 - 22:34 AMT
Գուժ Մանուկյանն արդեն մի քանի օր է՝ հիվանդանոցում է

Արդեն չորս օր է՝ հայտնի դերասան Գուժ Մանուկյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքում։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց բաժանմունքի հերթապահ բժիշկը։

«Մանուկյանի վիճակը միջին ծանրության է։ Նա իրեն թույլ է զգում, բայց վիճակը կայուն է»,- ասաց հերթապահը։

Թե ինչ խնդիր ունի Մանուկյանը՝ հերթապահ բժիշկը չասաց՝ նշելով, որ այդ հարցին կպատասխանի դերասանին զննող բժիշկը, ում աշխատանքային ժամն արդեն ավարտվել է։