20 հուլիսի 2013 - 15:07 AMT
Ադրբեջանն այս շաբաթ հրադադարը խախտել է 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է և հայ դիրքապահները մարտագծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից: