22 հուլիսի 2013 - 11:32 AMT
Չինաստանում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 47-ի

Չինաստանում 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 47-ի, 296 վիրավորվել է:

Մինսյան գավառում, որն առավել մոտ է երկրաշարժի էպիկենտրոնին, 19 մարդ է զոհվել, ևս երկուսը՝ Չժանսյան և Լիսյան գավառներում: Չժանսյան գավառում հաղորդակցությունը 13 ավանների հետ խզվել է:

Տուժածներին տրամարդվել է 500 վրան և 2 հազար ծածկոց, հայտնում է Սինհուա գործակալությունը: