2 մարտի 2006 - 16:43 AMT
Իրանցի գրողը կոչ է արել հակահարված տալ իսլամական տոտալիտարիզմին
Ֆրանսիական Charlie Hebdo թերթը` Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները վերատպողներից մեկը, հրատարակել է մի խումբ գրողների, լրագրողների եւ «ինտելեկտուալների» հայտարարությունը, ովքեր կոչ են անում հակահարված տալ իսլամական տոտալիտարիզմին եւ աջակցել ազատության եւ աշխարհիկ արժեքների զարգացմանը: Հայտարաությունը ստորագրած 12 անձանց շարքում են Մեծ Բրիտանիայում բնակվող գրող Սալման Ռուշդին է, որը Իրանում մահվան էր դատապարտվել «Սատանայական բանաստեղծություններ» վեպի համար, հոլանդացի խորհրդարանական Այան Հիրշի Ալին, որը որպես սցենարիստ է աշխատել ռեժիսոր Թեո Վան Գոգի հետ, ֆրանսիացի փիլիսոփա Բերնար-Անրի Լեւին եւ գիտության ու մշակույթի մի շարք այլ գործիչներ: