22 հուլիսի 2013 - 12:34 AMT
Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կոալիցիան

Ավարտված խորհրդարանական ընտրություներում Ճապոնիայում համոզիչ հաղթանակ տարավ իշխող կոալիցիան, որը միավորում է Լիբերալ ազատական կուսակցությունը, որի առաջնորդն է գործող վարչապետ Սինձո Աբեն և «Նոր Կեմեյտո» կուսակցությունը: Ավարտված ընտրությունների արդյունքում կոալիցիան ստացել է 135 մանդատ 242-ից, հայտնում է NHK News-ը:

Այժմ հաղթած կուսակցությունը մեծամասնություն ունի խորհրդարանի երկու պալատներում՝ առաջին անգամ 2007թ. ի վեր: