22 հուլիսի 2013 - 14:02 AMT
Լևոն Աղասյանն աթլետիկայի պատանեկան ԵԱ-ում ոսկե մեդալ է նվաճել

Իտալիայի Ռիետե քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել:

Լևոն Աղասյանը վեց փորձից առավել բարձր արդյունք է գրանցել երրորդում՝16,1 մետր:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար Կրիստիան Պուլին (Ֆինլանդիա) և Վլադիմիր Կոզլովը(Ռուսաստան):