22 հուլիսի 2013 - 17:48 AMT
Թուրքիան զգուշացնում է՝ իր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալ սիրիական կողմին

Թուրքիան զգուշացնում է, որ իր զինված ուժերը պատրաստ են ցանկացած պահի հակահարված տալ սիրիական կողմին, ասվում է երկրի ԶՈւ հաղորդագրության մեջ:

Ասվում է նաև, որ թուրք-սիրիական սահմանին լարվածության աճի պատճառով կավելացվեն անվտանգության միջոցները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Բացի այդ, ԶՈւ մտադիր են խստացնել հսկողությունը Թուրքիայի սահմանը հատող քաղաքացիների ու բեռների հարցում:

Չորեքշաբթի օրը Թուրքիայի ու Սիրիայի սահմանին կատաղի մարտեր էին գնում ՔԱԿ սիրիական թևի ու «Ջաբհատ Ամ Նուսրա» ծայրահեղական կազմակերպության գրոհայինների միջև: