Շուրջ 1000 վտանգավոր հանցագործներ են փախել Իրաքում բանտի վրա հարձակման ժամանակ: Այդ մասին այսօր հայտնել է անվտանգության ու պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Հաքեմ ազ Զամիլին:
Ըստ նրա, հարձակվողների մեծ մասը «Ալ Քայիդայի» տեղական բաժանմունքների անդամներ են, այդ թվում «էմիրներ»: Նրանք բոլորը փախել են Բաղդադի Աբու Գրեյբ կենտրոնական բանտի վրա հարձակումից հետո:
Մարտը տևել է մի քանի ժամ: Արդյունքում զոհվել է 26 իրավապահ, ևս 20-ը տուժել են: Ոչնչացվել է 10 գրոհային, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: