23 հուլիսի 2013 - 11:53 AMT
Չինաստանում երկրաշարժի զոհերի քանակը հասել է 75

Չինաստանում երկրաշարժի զոհերի քանակը հասել է 75, 450 մարդ վիրավորվել է, հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ տեղական ԶԼՄ-ների ու չինական իշխանությունների վրա հղումով: Ավելի վաղ հայտնվել էր 56 մարդու մահվան մասին: Անհայտ կորած է համարվում 14 մարդ:

6,1 մագնիտուդով երկրաշարժը է տեղի ունեցել Գանսու գավառում, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Լանչժոու քաղաքից 177 կմ հեռավորության վրա: